Սիմոն Մարտիրոսյանը կարող է ստանալ Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը![]() 25 դեկտեմբերի 2019 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտիկ, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը 2020 թվականի հունվարին կարող է ստանալ օլիմպիական ոսկե մեդալը: Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, հաղորդում է Yerkirmedia.am-ը: «Միջազգային ֆեդերացիան արդեն իսկ շնորհավորել է մեզ Սիմոն Մարտիրոսյանի ոսկե մեդալի համար, քանի որ Ռիո-2016-ի խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել»,- ասել է Ալավերդյանը: Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերում երկամարտի 417 կգ արդյունքով երկրորդն էր:Ռիոյի Օլիմպիական խաղերի հաղթող Նուրուդինովը Լոնդոնում զբաղեցրել էր 4-րդ տեղը: Դա ստիպել էր Միջազգային օլիմպիական կոմիտեին վերանայել նախորդ Օլիմպիական խաղերի թեստերը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |