Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի միանձնյա առաջատարը

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Ռուսաստանի հավաքականին եւ դարձավ նոյեմբերի 12-25 Դրեզդենում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի միանձնյա առաջատարը: Ինչպես հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, հաղթական միավորը հայկական հավաքականին բերեց Գաբրիել Սարգսյանը, որը հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին: Լեւոն Արոնյան-Վալդիմիր Կրամնիկ, Վլադիմիր Հակոբյան-Պյոտր Սվիդլեր եւ Տիգրան Պետրոսյան-Դմիտրի Յակովենկո պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:



Մրցաշարային դիրքը 7-րդ տուրից հետո հետեւյալն է` 1. Հայաստան-13 միավոր, 2-4. Գերմանիա, Իսրայել, Ֆրանսիա-12-ական միավոր, 5-9. Ռուսաստան, Ուկրաինա, Չինաստան, Վյետնամ, ԱՄՆ-11-ական միավոր, 10-24. Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Լեհաստան, Հնդկաստան, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա, Թուրքիա, Անգլիա, Սլովակիա, Բելառուս, Խորվաթիա, Նոր Զելանդիա-10-ական միավոր:



8-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Ֆրանսիայի հավաքականի հետ:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---