Վարդենյաց լեռնանցքում և Ապարանում տեղ-տեղ մերկասառույց կա

Վարդենյաց լեռնանցքում և Ապարանում տեղ-տեղ մերկասառույց կա

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի, Ամասիա քաղաքներում և Աշոցք գյուղում ձյուն է տեղում։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---