Մխիթարյանի «կարիճ» գոլը՝ BBC-ի տասնամյակի հիշարժան պահերի ցանկում26 դեկտեմբերի 2019 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ 2016-ին խփած «կարիճ» գոլը ներառվել է տասնամյակի ֆուտբոլի պատմության ամենահիշարժան իրադարձությունների ցանկում։ Ցանկը կազմել է բրիտանական BBC-ն՝ ներկայացրելով ֆուտբոլի ամենահիշարժան իրադարձությունները՝ սկսած 2010 թվականից: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում Հենրիխ Մխիթարյանի կարիերան իրադարձություններով լի չէր, բայց հայ կիսապաշտպանն Օլդ Թրաֆորդում հավերժ կհիշվի իր հմտության շնորհիվ, որը Ժոզե Մոուրինյոն անվանել էր «ֆուտբոլի գեղեցկությունը»-ասվում է հոդվածում։ Մխիթարյանը գոլը խփել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սանդերլենդ» հանդիպման ժամանակ, «Յյունայթեդն» այդ խաղում հաղթել է 3:1 հաշվով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |