ԱԱԾ. Մասիսի համայնքապետը չարաշահել է պաշտոնեական դիրքը![]() 26 դեկտեմբերի 2019 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք է բացահայտվել: Այս մասին հաղորդում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակիցներն ու ավագանու անդամները, 2007-2008 թթ. ընթացքում, գործելով համայնքի ղեկավարի ցուցումով, համայնքի ավագանու անդամներից մեկին դիտարկել են որպես սոցիալապես անապահով անձի, նվիրատվությամբ, ավագանու որոշման հիման վրա վերջինիս օտարել են համայնքի սեփականությունը հանդիսացող և ՓԲ ընկերություններից մեկի կողմից զբաղեցված 833.2քմ մակերեսով վարչական շենքը, ապա ուղղակի վաճառքով, մեկ այլ որոշմամբ, նույն ավագանու անդամին օտարել են նշված ընկերության կողմից զբաղեցված 299քմ մակերեսով հողատարածքը»,-ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այնուհետ նշված վարչական տարածքն ու հողատարածքը նվիրաբերել են համայնքի ղեկավարի կողմից մատնանշված անձանց` վերջինիս որդուն և ՀՀ նախկին ոստիկանապետի դստերը: Այսպիսով, խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, չեն պահպանվել համայնքային սեփականությունը հանդիսացող գույքի և հողատարածքների օտարումը կարգավորող իրավանորմերի պահանջները, որի արդյունքում ՀՀ-ին պատկանող առանձնապես խոշոր արժեք ունեցող գույքն ու հողատարածքը ոչ իրավաչափ կերպով օտարվել է: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` համապատասխան հոդվածների հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |