«Ռոստելեկոմը» ՊՆ զորամասին կենցաղային տեխնիկա է փոխանցել26 դեկտեմբերի 2019 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Տարեվերջին ընկերությունների կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ամփոփելու տարին և մատնանշելու առաջիկա անելիքները։ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, դեկտեմբերի 23-ին այցելել է հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկը։ Այցի շրջանակներում «Ռոստելեկոմի» կողմից զորամասի կարիքների համար տրամադրվել են հեռուստացույցներ և այլ կենցաղային տեխնիկա։ Ընկերության ղեկավարը սպայական անձնակազմի հետ միասին շրջել է զորամասում, ծանոթացել սննդի տրամադրման գործընթացին, լսարանների և ննջարանների պայմաններին, ընդհանուր տարածքին, որտեղ կազմակերպվում է զինվորների ազատ ժամանցն ու հանգիստը։
«Ռոստելեկոմն» արդեն երկար ժամանակ է համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, և մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել, մասնավորապես կապի ոլորտում մեր պաշտպանունակությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Մեր այս այցը տոներին ընդառաջ աջակցություն էր զորամասին․որոշեցինք նվիրաբերել հեռուստացույցներ և այլ կենցաղային տեխնիկա, զինվորների՝առավել բարենպաստ պայմանների համար»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ապահովելու Սմարթ հեռուստատեսությամբ մեծ դահլիճն ու այլ ենթակառուցվածքներ, որպեսզի զինվորները կարողանան հանգստի ժամերին դիտել գիտահանրամատչելի, ռազմական, զարգացնող տեսանյութեր ու հաղորդաշարեր, իսկ ամանորյա օրերին՝ տոնական տրամադրությամբ հաղորդումներ։
«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր ընկերություն և յուրաքանչյուր անհատ լինի կանգնած մեր զինվորի, մեր սպայի կողքին»,- նշել է գլխավոր տնօրենն ու շնորհավորել առաջիկա տոների կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նման զինվորներով և սպայական կազմով երկրում բոլորը կարող են հանգիստ քնել, քանի որ սահմաններն ապահով ձեռքերում են։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք ԵՄ դիտորդական առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է իրականացրել Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի ԺՊ-ն պատրաստկամություն են հայտնել շարունակելու ընթացիկ ծրագրերը Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին |