ORSIS. ՀՀ ՊՆ պաշտոնյաները զենքի նմուշներ են յուրացրել26 դեկտեմբերի 2019 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ORSIS ռուսական զինագործական ընկերության ներկայացուցիչը տեղեկություն ունի, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում յուրացվել են, որպես նմուշ տրամադրված զինատեսակները: Այս մասին ORSIS-ի ներկայացուցիչը հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով, որ իրենք տեսնում են առաջընթաց Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու` ավելի վաղ կասեցված մրցույթի գործընթացում: Նրա խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատանքից ազատվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ORSIS-ի հետ ստեղծված իրավիճակի պատճառով, սակայն հիմնական մեղավորները դեռևս պատժված չեն: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովաննիսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում չմեկնաբանեց ORSIS-ի ներկայացուցչի խոսքը՝ նշելով, որ քրեական գործ կա այդ դեպքով: «Մինչ այժմ անհայտ է, թե ինչու չկա պաշտոնական պատասխան ՀՀ ՊՆ-ի հետ հանդիպելու մասին մեր հրավերին: Մենք ստացել ենք տեղեկություններ այն մասին, որ, որպես նմուշներ, նախարարությանը տրամադրած զինատեսակները յուրացվել են ՀՀ ՊՆ-ի կոնկրետ պաշտոնյաների կողմից»,- նշել է նա: «Դատարանի որոշմամբ ORSIS-ին հանել են Հայաստանի զենքի մատակարարների «սև ցուցակ»-ից: Սա դրական առաջընթաց է, որը թույլ է տալիս շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը, մեր վաղեմի գործընկեր հայկական կողմին ձեռնտու է ստանալու ժամանակակից և որակյալ զենք»,- ասել է ներկայացուցիչը: ORSIS-ին ներառվել էր ՀՀ ուժային կառույցներին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակ»-ում անմիջապես մրցույթից հետո, որի արդյունքներով ընկերությունը մի քանի միլիոն դոլարի զենք պետք է մատակարարեր Հայաստանին: ՌԴ առևտրի նախարարությունն ավելի ուշ պաշտոնական նամակ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հայկական կողմի որոշումն «առանց դրդապատճառի» համարելով: Մրցույթի ձախողման գործով ՀՀ ուժային կառույցները քրեական գործ են հարուցել՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հոդվածով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |