Հայաստանը չի կարող ստիպել Ղարաբաղին ընդունել հակամարտության լուծման անընդունելի տարբերակ21 նոյեմբերի 2008 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Երեւանը չի կարող ստիպել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը ընդունել ղարաբաղյան հակամարտության լուծման Ստեփանակերտի համար անընդունելի տարբերակ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Միեւնույն ժամանակ նա հավելեց, որ արտահայտում է ոչ թե պաշտոնական տեսակետը, այլ իր սեփական կարծիքն է հայտնում: «Ղարաբաղում անցկացվող քաղաքական քննարկումների օրակարգում 2006թ. ապրիլից ի վեր միայն ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման հեռանկարներն են: Այդ քաղաքական քննարկումները դեռեւս շարունակվում են եւ այս փուլում տարածքային հարցերը քննարկման առարկա չեն հանդիսանում»,-նշել է ԼՂՀ խորհրդարանի ներկայացուցիչը եւ ընդգծել, որ Ղարաբաղում ընթացող քննարկումները սկսվել են շատ ավելի վաղ, քան Հայաստանում եւ ընդհանուր ոչ մի բան չունեն Երեւանում անցկացվող քաղաքական քննարկումների հետ: Նրա կարծիքով, վերջին քննարկումները, որ անցնում են Հայաստանում, միջազգային հանրության մոտ կարող են տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ում չկա միասնական դիրքորոշում այս հարցի վերաբերյալ, այն դեպքում, երբ ԼՂՀ-ում կա ղարաբաղյան խնդրի լուծման հստակ պատկերացում: «Մենք միասնական դիրքորոշում ունենք` ԼՂՀ միջազգային ճանաչումն այն սահմաններում, որ ներկայացված են ԼՂՀ Սահմանադրության մեջ»,-ընդգծել է Վ.Աթանեսյանը եւ հավելել, որ ողջ բանակցային գործընթացի ժամանակ Հայաստանի ու ԼՂՀ-ի դիրքորոշումներում եղել են տարբերություններ եւ դա նորմալ երեւույթ է: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել |