Նպաստառու ընտանիքի աշխատունակ անդամը 2 անգամ աշխատանքի առաջարկը մերժելուց հետո կարող է զրկվել նպաստից26 դեկտեմբերի 2019 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամին 2 անգամ համապատասխան աշխատանք առաջարկելու և մերժում ստանալուց հետո պետությունը կդիտարկի նպաստից զրկելու տարբերակը: Այս մասին նախագծին հավանություն է տվել կառավարությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված աշխատանքի խրախուսման միջոցով ընտանիքի կայուն եկամտի աղբյուրների ստեղծման, աղքատության հաղթահարման, ինչպես նաև սոցիալական աջակցությունն ավելի հասցեական դարձնելու նպատակից: «Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամներին աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակ ստանալ նպաստ: Այս փոփոխությամբ, ընտանիքի աշխատունակ, բայց գործազուրկի կարգավիճակ ունեցող անդամի հետ Զբաղվածության պետական գործակալության աշխատանք պետք է տանի: Աշխատանքի անցնելու դեպքում ևս 6 ամիս նպաստ պետք է տրամադրվի: Սակայն այն պարագայում, երբ անձը կհրաժարվի իրեն արված 2 հարմար աշխատանքների առաջարկից, տեղի կունենա անապահովության միավորի կտրուկ նվազում՝ հանգեցնելով նաև նպաստի իրավունքի կորստի»,-ասել է Բաթոյանը: Նախարարի խոսքով՝ փոփոխությունը նախատեսվում է 2020 թվականի ապրիլից, այն կվերաբերի համակարգ մուտք գործելու համար նոր դիմող քաղաքացիներին: Նախատեսվում է նաև սահմանափակել սոցիալական որևէ խումբ չունեցող քաղաքացիների պետական նպաստի համակարգում ընգրկվելու հնարավորությունը: Նպաստառուների ցանկ մուտք գործելու համար հաշվի է առնվելու նաև 100,000 դրամ և ավելի միջին ամսական վարկային մարում կատարելու հանգամանքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս բարեփոխումը լուծելու է հասցեակաության հարցը: «Նպաստ ստացող ունենք, որ ամիսը 1 մլն դրամ վարկ է փակում։ 1 մլն, 800 հազար, 500 հազար … Այսինքն` պետությունից որպես անապահով ակնկալում են 30 հազար դրամ ամիսը, բայց հետո ամիսը 700 հազար դրամ վարկ են փակում։ Ասենք, օրինակ` ավտոմեքենա է առել, «Բրաբուս» է առել ու վարկ է փակում»,- հավելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |