ԳՇ պետ. Համալրում ու թարմացնում ենք զենքը Նախիջևանի ուղղությամբ26 դեկտեմբերի 2019 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը համալրում և թարմացնում է զենքը Նախիջևանի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը ներկայում գործակցում է Թուրքիայի հետ՝ Նախիջևանի ուղղությունը ուժեղացնելու համար: Նա հավելել է, որ Հայաստանի սահմաններին հայկական ուժերի գերիշխող դիրքերը 30-40% ավելի շատ են, քան հակառակորդինը: Արտակ Դավթյանի խոսքով՝ կոնկրետ Նախիջևանի ուղղությունում կան որոշ փոփոխություններ, բայց դրանք էական չեն, հայտնում է Shantnews.am-ը: Գեներալը նաև տեղեկացրել է, որ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացրել, որոնք թույլ են տալիս ավելի արագացնել զորքերը առաջնագիծ հասցնելը՝ նախկին 3 ժամվա փոխարեն հիմա 40 րոպե կտևի: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտնել է նաև, որ ներկայումս ունեն զենքի գնման 80 պայմանագիր, որոնց մի մասը երկարաժամկետ են ու կնքվել են նախկին իշխանության օրոք: Դավթյանի խոսքով՝ Սու-30 ինքնաթիռների պայմանագիրը կնքվել է նոր իշխանությունների կողմից: Ինչ վերաբերում է «ՏՈՐ» հակաօդային զինատեսակին, Դավթյանը բնորոշեց, որ և՛ նախկին, և՛ նոր իշխանությունների աշխատանքի արդյունք է: Նա ասաց, որ որոշումը կար, սակայն սառեցված էր: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |