Ռուբինյան. ՌԴ հետ հարաբերություններում զգուշավորության փուլն անցյալում է

Ռուբինյան. ՌԴ հետ հարաբերություններում զգուշավորության փուլն անցյալում է

PanARMENIAN.Net - Զգուշավորության փուլը հայ-ռուսական հարաբերություններում հաղթահարված է: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին:

«Սկզբնական զգուշավորության փուլը հայ-ռուսական հարաբերություններում հեղափոխությունից հետո լիապես ավարտված է»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

«Ինչպես գրել էր իմ ռուս գործընկեր Կոնստանտին Կոսաչովը՝ կարող ենք արձանագրել, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե չեն տուժել, այլև ավելի են զարգացել», - ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---