Հրապարակում լուսանկարվելու դիմաց գումար խնդրող Ձմեռ պապերը կձերբակալեն![]() 26 դեկտեմբերի 2019 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի կողմից կաստինգով ընտրված Ձմեռ պապերը հրապարակում լուսանկարվելու դիմաց գումար պահանջելու դեպքում կձերբակալվեն: Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը: Փոխքաղաքպետը նշել է, որ լուսանկարվելու դիմաց գումար պահանջելու դեպք արձանագրվել է, սակայն որևէ մեկն իրավունք չունի նման պահանջ ներկայացնել: «Ոստիկանությանն ասել եմ, որ խիստ արձագանք տա նման դեպքում: Ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը գնում և փորձում է այնտեղ կողքից փող աշխատել: Չկա տենց բան: Ձյունանուշիկներն ու Ձմեռ պապիկները, որոնք մեզ մոտ կասթինգով անցել են, իրենք ևս փող ուզելու իրավունք չունեն»,-ասել է փոխքաղաքապետը: Հարությունյանը նշել է, որ հաճախ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, աշխատանքը արվում է թեյավճարի սկզբունքով: «Նրանցից մեկի հետ երկար զրույցից հետո պարզեցի, ասում է՝ մենք գալիս ենք, մի երկու ժամ էստեղ աշխատում ենք, որի արդյունքում աչքի ենք ընկնում, և ծնողները մեզ հաճախ հրավիրում են տուն, պայմանավորվածություն են ձեռք բերում: Այսինքն, թեյավճարի սկզբունք կարող է լինել, բայց փող ուզելու իրավունք չունեն, որովհետև իրենց կաստինգն անցնում է քաղաքապետարանում: Դա շատ հետաքրքիր պրոցես է: Իսկ փող ուզելու դեպքում, ես ոստիկանությանն ասել եմ՝ անմիջապես ձերբակալեք, որովհետև դա ապօրինի ձեռնարկատիրություն է»,-ասել է փոխքաղաքապետը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |