ՀՀ ԶՈւ-ն համալրվել է Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներով![]() 27 դեկտեմբերի 2019 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս, նրանց է ներկայացվել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները: Այս մասին հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Նշվում է, որ քննարկվել են նաև Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ հակաօդային պաշտպանության Օսա ԱԿ համալիրների խոշոր խմբաքանակ է ձեռքբերվել: Վարչապետի խոսքով՝ Օսա ԱԿ-ն տեղում մոդեռնիզացվելով ձեռքբերած մյուս զինատեսակների հետ անխոցելի է դարձնում ՀՀ օդային սահմանները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |