Տոներին կգործեն թանգարանները, թատրոններն ու մշակութային այլ հաստատությունները27 դեկտեմբերի 2019 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին կգործեն Երևանի և ՀՀ այլ քաղաքների թատրոններն ու մշակութային այլ հաստատությունները: Մասնավորապես 2020-ի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան,Մարտիրոս Սարյանի տուն թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Հովհաննես Թումանյանի թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Երվանդ Քոչարի թանգարան, Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու), Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00), Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00): Թատրոնները հիմնականում կուրախացնեն փոքրիկներին և կներկայանան մանկական ներկայացումներով: Դեկտեմբերի 31-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայանա Ամանորյա համերգով՝ 18:00-ին: Հունվարի 1-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Թռիչք կկվի բնի վրայով»՝17:00-ին: Հունվարի 2-ին և 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն-Ֆոյեում համերգ կկայանա 17:00-ին: Հունվարի 2-ին Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում կներկայացվի «Դրուգոյ չելովեկ» բեմադրությունը՝ 19:00-ին: Նույն օրը Ս. Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը կներկայացնի «Լոռեցի Սաքոն»՝19:00-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |