ՍՈւ 30-ները Հայաստանում են (վիդեո) 27 դեկտեմբերի 2019 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսական արտադրության ՍՈւ 30-ներն արդեն Հայաստանում են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներ»,-ասվում է գրառման մեջ: Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի Զինված ուժերի համար նախատեսված ռուսական Սու-30ՍՄ կործանիչներն արդեն պատրաստ են:Ինքնաթիռները փորձարկումներ են անցել պատվիրատուին փոխանցվելուց առաջ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Սու-30ՍՄ կործանիչները կստանա 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին: ՀՀ-ն առաջին անգամ է գնում նոր, ոչ թե օգտագործված մարտական օդուժ։ Պայմանագիրը նախատեսում է նաև օդաչուների նախապատրաստում։ Սու-30ՍՄ ներքին գինը կազմում է մոտ 1,5 մլրդ ռուբլի կամ $22,7 մլն։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |