ՍԴ նախագահ. Զգուշացրել էին՝ X, Y, Z քայլերը չանելու դեպքում մի օր մեղադրանք կառաջադրվի27 դեկտեմբերի 2019 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՀՔԾ-ում հարցաքննությունից անմիջապես հետո մոտենալով ՍԴ առջևի ցուցարարներին, հայտարարել է, որ իրեն զգուշացրել էին, որ X, Y, Z քայլերը չանելու համար մի օր մեղադրանք կառաջադրվի հայտնում է Yerkir.am-ը: Հրայր Թովմասյանը նաև հստակեցրել է, որ իր նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառվելէ ստորագրություն չբացակայելու մասին։ «Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի տրամադրություն ունի, ասաց, որ երևի աշխարհում որևէ քննիչ չի տեսել։ Չի տեսել շատ պարզ պատճառով․ ինձ զգուշացրել էին, որ X, Y, Z քայլերը չանելու համար ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի, ուստի մի օր կխոսեմ դրա մասին»,-ասել է նա։ Թովմասյանը պարզաբանել է, որ X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր․ «Ուստի, այս մեղադրանք առաջադրելն ինձ համար՝ 308-ի 2-րդ մասով, ոչ մի բան իմ կյանքում չի փոխել և չի էլ կարող փոխել։ Մենք բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ քննիչի հետ և ես իրեն ասացի, որ ես, որպես պրոֆեսիոնալ, իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պրոցեսների մեջ: Մենք բաժանվեցինք և ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց»,-ասել է նա։ Թովմասյանը նաև ընդգծել է, որ վերջին 6-7 ամսին ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո․ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ։ Այդ ժամանակահատվածում ՍԴ-ն աշխատել է առանց որևէ խոչընդոտի և ընդունել այնպիսի որոշումներ, որոնք ելակետային են լինելու արդարադատական համակարգի համար։ Եթե խաղաղ ժամանակահատվածում դուք հերոսներ եք ման գալիս, ասել է Թովմասյանը, ապա այդ հերոսները հիմա ՍԴ շենքում նստած աշխատում են և որևէ մեկը չի համաձայնելու արդեն որակում ստացած՝ «օրինական կաշառքին»։Նաև ընդգծել է բացառությունը․ «Վահե Գրիգորյանն այդ ցուցակի մեջ չի մտնում»։ Հրայր Թովմասյանը վստահ է, որ անկախ դատական իշխանությունը սկուտեղի վրա որևէ մեկը չի բերելու և չի մատուցելու։ «Այսօր պայքար է ոչ թե աթոռի համար, այլ պայքար է, թե վաղը ինչպիսի դատական համակարգ և պետություն ենք ունենալու, և այդ մարդկանց համար անաշխատ եկամուտ ստանալն անընդունելի է»,-ասել է նա։ Թովմասյանն ընդգծել է, որ այս ամբողջը քաղաքական պրոցես է, իսկ քաղաքական պրոցեսի դեպքում իրավունքի մասին խոսելն անիմաստ է։ՍԴ նախագահի համոզմամբ՝ մեղադրանքի առաջադրումը և խափանման միջոցի կիրառումը իրավուինքի հետ որևէ աղերս չունեն։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքն նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։ Ս Դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |