Արմեն Աշոտյանի «Իմ ընկեր» երգը 19 ժամում հավաքել է ավելի քան 260 հազար դիտում![]() 27 դեկտեմբերի 2019 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արմեն Աշոտյանի «Իմ ընկեր» երգը Facebook սոցիալական ցանցում դիտվել է ավելի քան 260 հազար անգամ: Երգի տեսահոլովակը հրապարակվել է դեկտեմբերի 26-ի երեկոյան և 19 ժամում հավաքել է 264 հազար դիտում, 1000-ից ավելի մեկնաբանություն, հոլովակով կիսվել է ավելի քան 2600 օգտատեր: «Ընկերության համար: Ընկեր ունեցողը կհասկանա, կհավանի ու կտարածի: Մեր Նոր Տարվա նվերը ձեզ», - գրել է ՀՀԿ անդամը: «Իմ ընկեր» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Աշոտյանն է, երգը կատարում է Աշոտյանը ՀՀԿ անդամներ Էդուարդ Շարմազանովի և Արման Սահակյանի հետ: Ի դեպ, երգով իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ գրելով, որ նվիրում է այն «բոլոր այն մարդկանց, ովքեր ամենադժվար տարիներին իսկական լավ ընկեր և հենարան էին մեզ համար»:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |