Երևանը՝ ամանորյա փառատոներ այցելելու համար ԱՊՀ նախընտրելի քաղաքների 5-յակում![]() 27 դեկտեմբերի 2019 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է ԱՊՀ այն 5 քաղաքների ցանկում, ուր նախընտրում են այցելել զբոսաշրջիկները, որոնց գրավում են ամանորյա և Սուրբծննդյան փառատոներն ու տոնավաճառները: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ պորտալը: Պորտալը ներկայացրել է ՌԴ և ԱՊՀ լավագույն ամանորյա փառատոների և տոնավաճառների վարկանիշը 2020-ի հունվարյան տոների համար: Զբոսաշրջիկների համար ամենագրավիչն են 2019-ի դեկտեմբերին և 2020-ի հունվարին ԱՊՀ երկրներում անցկացվող Ամանորին և Սուրբծննդյան տոներին նվիրված փառատոներն ու տոնավաճառները, որոնք անցնում են ՌԴ-ում, Բելառուսում, Հայաստանում և Ադրբեջանում: Լավագույնների 5-յակում է «Ուղևորություն դեպի Սուրբ ծնունդ» փառատոնը Մոսկվայում, ինչպես նաև Սուրբծննդյան տոնավաճառները Սանկտ Պետերբուրգում, Մինսկում, Բաքվում և Երևանում: ՌԴ և ԱՊՀ երկրների տոնավաճառների վարկանիշը կազմվել է տոնավաճառների պահանջվածության և յուրահատկության ցուցանիշների վերլուծության հիման վրա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |