Գյումրու մաքսատանը հերթերի կարգավորման համակարգ կներդրվի

Գյումրու մաքսատանը հերթերի կարգավորման համակարգ կներդրվի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Գյումրիի ավտոմաքսատանը ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ՝ այդ ուղղությամբ առկա խնդիրները լուծելու նպատակով:

Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից՝ հավելելով, որ կառավարության ղեկավարը տեղում ծանոթացել է ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացին, զրուցել ավտոներկրողների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները:

«Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից կաշխատի շուրջօրյա՝ մինչև առնվազն դեկտեմբերի 31-ը»,- նշել է վարչապետը:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ավելացնել նաև սպասարկող անձնակազմի թիվը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---