ԱՀՀ. Կոնգրեսի նորընտիր առաջնորդների մեծամասնությունը ԱՄՆ հայկական համայնքի լավ բարեկամներն են

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում այս շաբաթ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության անդամները հավաքվել էին ընտրելու 111-րդ Կոնգրեսում իրենց առաջնորդներին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի անդամ - Հայոց ցեղասպանության բանաձ-ի վաղեմի պաշտպան, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ, Կալիֆորնիա) վերընտրվել է իր պաշտոնում, իսկ կոնգրեսական Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ), ով հայկական հարցերի աջակից է - Հայկական հարցերով խմբի անդամ, շարունակելու է ծառայել որպես մեծամասնական կուսակցության ղեկավար:



Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում (AAA),Կոնգրեսական Ջիմ Քլայբուրնը (դեմոկրատ, Հարավային Կարոլինա) կշարունակի ծառայել որպես մեծամասնական կուսակցության ղեկավարի տեղակալ, իսկ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի մեկ այլ անդամ - Ն.Պ. 106-րդ բանաձ-ի հովանավոր, կոնգրեսական Ջոն Լարսոնը (դեմոկրատ, Քոնեքթիքութ) առաջադիմել է` ստանձնելով Դեմոկրատական խմբի նախագահի պաշտոնը: Կոնգրեսական Լարսոնը փոխարինում է Ռամ Էմանուելին (դեմոկրատ, Իլինոյս), ով այժմ ծառայելու է Օբամայի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Լարսոնի Հայկական հարցերով խմբի գործընկեր, կոնգրեսական Խավիեր Բեսերան (դեմոկրատ, Կալիֆորնիա) ընտրվել է խմբի փոխնախագահի պաշտոնում: Ամերիկահայերի վաղեմի բարեկամ, կոնգրեսական Բեսերան 106-րդ Կոնգրեսից սկսած հովանավորել է Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր բանաձ-ը - ստորագրել է նախագահ Բուշին հասցեագրված բազմաթիվ նամակներ` կոչելով վերահաստատել Հայոց ցեղասպանությունը:



Կոնգրեսական Քրիս Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդ) շարունակելու է ծառայել Դեմոկրատական կուսակցության քարոզարշավի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Բացի դրանից, նա կար-որ դեր կստանձնի` դառնալով խոսնակ Փելոսիի հատուկ օգնականը: Իր նոր պարտականությունների շրջանակում նա համակարգելու է քաղաքականությանն առնչվող քննարկումները Օբամայի վարչակազմի հետ: Կոնգրեսական Վան Հոլենը Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի անդամ է, ինչպես նա- հովանավորում է Ներկայացուցիչների պալատի 106-րդ (Հայոց ցեղասպանության բանաձ-) - 102-րդ (Հրանտ Դինքի բանաձ-) բանաձ-երը:



«Ինձ համար մեծ պատիվ է վերընտրվելու - հնարավորություն ունենալու ծառայել այս երկրին - իմ ընտրազանգվածին», - ասաց կոնգրեսական Վան Հոլենը: «Ակնկալում եմ 111-րդ Կոնգրեսում սերտորեն աշխատել Հայկական համագումարի - համայնքի հետ` խթանելու կար-որ քաղաքական նախաձեռնություններ»:



«Ամերիկայի Հայկական Համագումարը շնորհավորում է 111-րդ Կոնգրեսում ընտրված բոլոր առաջնորդներին, - ուրախ է նրանց շարքերում տեսնել Հայկական հարցերով խմբի այդքան շատ անդամներին: Ակնկալում ենք շարունակել աշխատել միասին` էլ ավելի ամրապնդելու ԱՄՆ-ի ու Հայաստանի - ԱՄՆ-ի ու Ղարաբաղի միջ- հարաբերությունները` սկսած Հայաստանում տնտեսական զարգացումից մինչ- Ամերիկայում Հայոց ցեղասպանության վերահաստատումը», - հայտնել է AAA գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---