Նոր առաջարկ ԱԳԲԱ Լիզինգից և MG Motor Armenia-ից՝ էլեկտրամոբիլների համար27 դեկտեմբերի 2019 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ԱԳԲԱ Լիզինգը՝ համագործակցելով MG Motor Armenia ընկերության հետ, էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար առաջարկում է լիզինգի բացառիկ պայմաններ: Դրանք հետևյալն են՝ • Եվրոյի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 1%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 8․33-9․8%), • ԱՄՆ դոլարի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 2%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 9.38-11.33%), • Դրամի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 4,5%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 11․96-15%): «Հայաստանում Էլեկտրոմոբիլների տարածմանը նպաստելը ԱԳԲԱ Լիզինգի նպատակներից մեկն է: Արդյունքում, MG Motor Armenia ընկերության հետ հայտարարում ենք նոր համագործակցության մասին՝ Հայաստանում էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու համար առաջարկելով լիզինգի բացառիկ պայմաններ: Այս ամենն իրականացվում է մեր երկրում էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու նոր մշակույթի ձևավորման համար: Վստահ եմ, որ այս ծրագիրը մեծ հաջողություն կունենա»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը: ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |