Փաշինյանը «հեռակա» հեգնել է Սերժ Սարգսյանի հայտարարություններից մեկը![]() 27 դեկտեմբերի 2019 - 18:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ Զինված ուժերի կողմից նոր ձեռքբերված ՍՈւ 30 օդանավում: «Ես եմ լինելու այս օդանավի առաջին ուղևորը»,-գրել է Փաշինյանը: 2011 թվականին այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման մասին, ասել էր, որ ինքը կլինի Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը: Պատասխանելով հարցին, որ ադրբեջանցի պաշտոնյաները սպառնացել են խոցել Ստեփանակերտում վայրէջք կատարող քաղաքացիական օդանավերը՝ Սերժ Սարգսյանը նշել էր, որ չի մեկնաբանի այդ հայտարարությունը: «Այդ հայտարարությունը մեկնաբանելու կարիք չկա. ես կանեմ իմ հայտարարությունը: Այդ ավիաչվերթի առաջին ուղևորը ես եմ լինելու»,-ասել էր Սարգսյանը։ Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթ այդպես էլ չի իրականացվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |