Թովմասյանի փաստաբան. Դեկտեմբերի 30-ի հարցաքննությունը չի կարող կայանալ![]() 30 դեկտեմբերի 2019 - 10:27 AMT PanARMENIAN.Net - ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմին՝ դեկտեմբերի 30-ին նախատեսված հարցաքննությունը հետաձգելու պահանջով: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է ՍԴ նախագահի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Ամրամ Մակինյանը: «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ այսօր ժամը 10:30-ին նշանակված հարցաքննությունը չի կարող տեղի ունենալ, քանի որ պաշտպանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը գտնվում է արձակուրդում և բացակայում է հանրապետությունից, իսկ ես ունեմ նախապես նշանակված դատական նիստեր: Այս մասին մենք տեղեկացրել ենք նախաքննական մարմնին և միջնորդել ենք պարոն Թովասյանի հետ իրականացվելիք քննչական գործողությունը հետաձգել և նշանակել Ամանորի տոներից հետո»,-պարզաբանել է փաստաբանը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ՝ դեկտեմբերի 27-ին մեղադրանք է առաջադրվել ՍԴ նախագահին: Նույն օրը քննիչները ՍԴ-ում հարցաքննել էին Հրայր Թովմասյանին, այնուհետ նրան դեկտեմբերի 30-ին հրավիրել էին ՀՔԾ: Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-ի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):Թովմասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով քաղաքական ճնշում բարձրագույն դատարանի նկատմամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |