Մեքենային վարորդ կցելու կարգը. Հունվարի 1-ից կտարբերակվեն մեքենայի վարորդն ու շահագործողը (վիդեո)

Մեքենային վարորդ կցելու կարգը. Հունվարի 1-ից կտարբերակվեն մեքենայի վարորդն ու շահագործողը

PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում միավորներ նվազեցնելիս հնարավոր է տարբերակել՝ խախտում կատարողն ով է՝ մեքենայի շահագործողը, թե սեփականատերը:

Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մուտք գործել ճանապարհային ոստիկանության առցանց հարթակ:

Հարթակում անհրաժեշտ է կցել շահագործող վարորդ՝ սեփականության իրավունքով սեփականատիրոջը պատկանող տրանսպորտային միջոցին:

Կարելի է մուտք գործել որպես ֆիզիկական կամ իրավաբանական անձ: Հնարավոր է մուտքագրել և՛ շահագործողի, և՛ սեփականատիրոջ տվյալները:

Մեքենային շահագործող վարորդ կցելը նշանակում է, որ այն վարում է ոչ թե սեփականատերը, այլ նա, ում տվյալները կցված են որպես շահագործող: Հնարավոր է նաև հեռացնել շահագործողի տվյալները:

Կարդացեք նաև. Բալային համակարգ. Ոչ սթափ վիճակում ղեկին նստելու կամ 51-80 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար 4 միավոր կհանվի

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---