Տոնոյան. Մեր բանակն այսուհետ միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ![]() 30 դեկտեմբերի 2019 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Անցնող 2019 թվականը հայոց բանակի համար նշանավորվել է մի շարք կարևոր ձեռքբերումներով՝ այդ թվում նորագույն զինատեսակներով համալրմամբ, զինծառայողներին արժանավայել սննդի մատակարարման նոր համակարգի ներդրմամբ։ Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Ամանորի շնորհավորական ուղերձում: «Բայց ինձ համար` որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, մեր ամենամեծ նվաճումը բոլորիս ընկալումներում արձանագրվող փոփոխությունն է՝ Հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու գաղափարախոսության և Հայրենյաց պաշտպանի հանդեպ պետական առանձնահատուկ վերաբերմունքի պարտավորության հարցում համոզվածության առումով»,-ասվում է Տոնոյանի ուղերձում։ Նախարարի խոսքով՝ 2019-ին արվել է իր համար ամենակարևորը՝ փոխվել են շատ ընկալումներ, լուծվել խրթին թվացող շատ խնդիրներ ու լայն քայլ է կատարվել նոր որակի բանակ ունենալու ճանապարհին։ «Հայոց բանակն այլևս միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ. մենք բանակ ենք, որն ամեն օր դառնում է առավել մարտունակ, առավել հզոր և հակառակորդի համար առավել անկանխատեսելի։ Մենք բանակ ենք, որի սպառազինութունը դառնում է առավել բազմազան, առավել ժամանակակից և առավել մահաբեր։ Մենք բանակ ենք, որի մարտիկները ստանում են փայլուն կրթություն, որոնք մշտապես գտնվում են պետության հոգածության ներքո, և որոնք քաջ գիտակցում են, որ իրականացնում են մեր երկրում ամենակարևոր առաքելությունը»,-ասվում է նախարարի ուղերձում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |