Ryanair-ը Գյումրիից` Աթենք, Երևանից Սալոնիկ կթռչի

Ryanair-ը Գյումրիից` Աթենք, Երևանից Սալոնիկ կթռչի

PanARMENIAN.Net - Ryanair ավիաընկերության կայքում հայտնվել է Երևանից ու Գյումրիից նոր ուղղություններով թռիչքների ամրագրման հնարավորություն։

Ընկերության պաշտոնական կայքի համաձայն, Երևան-Սալոնիկ ուղղությամբ տոմս կարելի է ամրագրել սկսած մայիսի 11-ից, արժեքը սկսվում է 33 եվրոյից՝ 1 ուղղությամբ։

Գյումրի-Աթենք թռիչքներն իրականացվելու են մայիսի 12-ից, գինը՝ սկսած 20 եվրոյից, 1 ուղղությամբ։ Չվերթները սկսվելու են մայիսի 12-ից։

Հունվարից Ryanair-ը սկսում է թռիչքներ իրականացնել Երևանից Հռոմ ու Միլան, մարտից՝ Գյումրիից Մեմինգեն ուղղություններով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---