Հայաստանում նշում են Սուրբ ծնունդը![]() 6 հունվարի 2020 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան և ջրօրհնեքի տոները: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ մատուցվում է պատարագ: Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն: Ավանդաբար Ջրօրհնեքից հետո քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր հայկական եկեղեցիներում տրվել է ճրագալույսի պատարագ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |