Էրդողանը հայտարարել է Լիբիա զորքեր ուղարկելու մասին

Էրդողանը հայտարարել է Լիբիա զորքեր ուղարկելու մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Լիբիա զորքեր ուղարկելու մասին։ Թուրք զինվորականները համակարգելու են Լիբիայի կառավարական ուժերի գործողությունները։

Ավելի վաղ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունն օգնոթյուն էր խնդրել Թուրքիայից։ Լիբիայի ազգային բանակը մարշալ Խալիֆա Խաֆթարի գլխավորությամբ գրոհում է Տրիպոլիի ուղղությամբ, հայտնում է Deutsche Welle-ն։

2011-ին Մուամմար Քադդաֆիի ռեժիմի տապալումից և վերջինիս սպանությունից հետո Լիբիայում պայքար է ընթանում իշխանության համար, որը վերաճել է քաղաքացիական պատերազմի և փաստացի երկիշխանություն է առաջացրել երկրում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---