ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի նկատմամբ սահմանափակելու համար![]() 6 հունվարի 2020 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկություն կանցկացնի՝ Իրանի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու հարցով: Այս մասին հայտնել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հաղորդում է Washington post-ը: ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով իսլամական հեղափոխության պահապանների «Ղոդս» հատուկ ջոկատի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությանն անդրադառնալով՝ Փելոսին նշել է, որ այն «անհամաչափ էր և սադրիչ», նրա խոսքով՝ նմանատիպ գործողությունները վտանգում են ԱՄՆ զորքերին, դիվանագետներին: «Կոնգրեսի անդամների հիմնական պարտականությունն է ապահովել ամերիկյան ժողովրդի անվտանգությունը: Դրա համար մենք անհանգստացած ենք, որ վարչակազմը ձեռնարկել է այդ գործողությունները առանց Կոնգրեսի հետ խորհրդատվության՝ հաշվի չառնելով ԱՄՆ Սահմանադրությամբ Կոնգրեսին տրված ռազմական իշխանությունը»,- նշել է Փելոսին: Հունվարի 5-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է անհամաչափ հարված հասցնել Իրանին՝ ի պատասխան ԱՄՆ քաղաքացիների կամ օբյեկտների վրա ցանկացած հարձակման: Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |