Իրանը վրեժի 13 տարբերակ է մշակել Սոլեյմանիի սպանության համար![]() 7 հունվարի 2020 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհուրդը ներկայացրել է վրեժի 13 տարբերակ՝ ԱՄՆ կողմից Բաղդադում իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանի սպանության համար։ Այդ մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Ալի Շամհանին։ «Այսօրվա դրությամբ ԱԽ-ում ներկայացվել է Սոլեյմանիի սպանության համար վրեժի 13 տարբերակ»,-հայտնում է ՏԱՍՍ-ը Fars-ի վրա հղումով։ Շամհանին հավելել է, որ «դրանցից ամենամեղմը նույնիսկ կարող է պատմական մղձավանջ դառնալ ԱՄՆ համար»։ Ըստ նրա, «ամերիկացիները գիտեն, որ խոցելի են Իրանի պատասխանի համար»։ «Եթե ԱՄՆ ուժերը չցանկանան ինքնուրույն հեռանալ տարածաշրջնից, մենք կստիպենք նրանց դա անել»,-ասել է Իրանի ԱԽ քարտուղարը։ Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |