Իրանում կործանված ուկրաինական բոինգում ՀՀ քաղաքացիների առկայությունը ճշտվում է

Իրանում կործանված ուկրաինական բոինգում ՀՀ քաղաքացիների առկայությունը ճշտվում է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Թեհրանից Կիև թռչով օդանավի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին:

Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737-ի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական ինքնաթիռ է կործանվել:

Ինքնաթիռում 176 մարդ է եղել: Բոլորը զոհվել են: Ըստ գործակալության, պատահարի մասին տեղեկությունը հաստատել է օդանավակայանի ղեկավարը: Նա հայտարարել է, որ ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---