Air France-ը, Lufthansa-ն և ռուսական ավիաընկերությունները չեն օգտվի Իրանի և Իրաքի օդային տարածքից![]() 8 հունվարի 2020 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Air France-ն ու Lufthansa-ն չեն օգտվի Իրանի և Իրաքի օդային տարածքից՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել դադարեցնել թռիչքներն այդ երկրներով, ինչպես նաև Պարսից ծոցի և Օմանի ծոցի տարածքով: PanARMENIAN.Net ը փորձեց կապվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ հայկական ավիաընկերությունների վերաբերյալ մեկնաբանության համար, բայց չհաջողվեց: ԱՄՆ բազաներին Իրանի հրթիռային հարվածներից հետո ԱՄՆ իշխանություններն արգելել են քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները տարածաշրջանում: Emirates Airline-ն ու Flydubai-ը չեղարկել են դեպի Բաղդադ թռիչքները: «Ուկրաինական ավիաուղիները» չեղարկել էր դեպի Իրան թռիչքները հունվարի 8-ի լուսադեմին Թեհրանում իր Boeing 737-ի կործանումից հետո: Ավիավթարի հետևանքով ավելի քան 170 մարդ է զոհվել: Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |