ՄԻՊ-ն ուսումնասիրում է Մարալիկի ծննդատան փակման հարցը 8 հունվարի 2020 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրում է Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցը։ Մասնավորապես, ՄԻՊ աշխատակազմը տեղյակ է, որ հունվարի 8-ին Մարալիկի և հարակից գյուղերի բնակիչների՝ ի նշան ծննդատան փակման, փակել են Գյումրի-Երևան մայրուղին։ Կառույցն արդեն ուսումնասիրել է բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն քննարկել է հարցը առողջապահության նախարարի և Շիրակի մարզպետի հետ։ Հաշվի առնելով բնակիչների բողոքները՝ գրավոր հարցում է ուղարկվել առողջապահության նախարարություն։ Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատողները հունվարի 8-ի առավոտից փակել են ճանապարհը: Նրանք դժգոհում են առողջապահության նախարարի որոշմամբ հունվարի 1-ից տեղի բուժամբուլատորիայում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումից: Առողջապահության նախարարությունը հետևում է ծավալվող իրադարձություններին և արդեն աշխատանքային խումբ է ուղարկել Մարալիկ` հանդիպելու ամբուլատորիայի անձնակազմին: Առողջապահության նախարարի 2018-ի հուլիսի 30-ի թիվ 1941-Ա հրամանով հաստատված ծննդօգնության բուժկազմակերպությունների գնահատման չափանիշների համաձայն՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար տարեկան առնվազն 150 ծնունդ է պետք։ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018-ին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել է՝ հասնելով 105-ի:Բացի այդ, ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչն ինքնին պոտենցիալ վտանգ է Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |