Գեներալ Սոլեյմանիին հուղարկավորել են 8 հունվարի 2020 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Իրանի Քերման քաղաքում հուղարկավորել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին։ Նա սպանվել էր հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու՝ ԱՄՆ ավիահարվածի հետևանքով, CNN-ին հղումով հայտնում է «Կոմերսանտը»: Ավելի վաղ կայացել էր Սոլեյմանիի հետ հրաժեշտի արարողությունը: Դրա համար փողոց էին դուրս եկել միլիոնավոր մարդիկ: Արդյունքում հրմշտոց էր առաջացել, ինչի հետևանքով 56 մարդ մահացել է: Թաղման արարողությունը պետք է տեղի ունենար հունվարի 7-ին, բայց հետաձգվել էր գեներալին հրաժեշտ տալու ցանկացողների չափազանց մեծ քանակի պատճառով: Արարողությունը սկսվել էր հունվարի 8-ի առավոտյան: Հունվարի 3-ին ավիահարվածը հասցվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով: Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |