Ֆրանսիացի զինվորականները կմնան Իրաքում![]() 8 հունվարի 2020 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի իշխանությունները չեն պատրաստվում դուրս բերել իրենց զորքերն Իրաքից, հայտնում է Ինտերֆաքսը՝ Figaro-ին հղումով: Նշվում է, որ Իրաքում ծառայություն իրականացնող ֆրանսիացի բոլոր 160 զինծառայողները կմնան այդ երկրում: Բացի այդ, Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ իրենց զինծառայողները չեն տուժել Իրանի կողմից Իրաքի տարածքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով: ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը, այդ թվում՝ Ֆրանսիան, այդ ռազմաբազաների միջոցով պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտնել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար մոտալուտ վրեժի մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |