Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը որոշել են աշխատել և հրաժարվել թագավորական որոշ պարտականություններից 9 հունվարի 2020 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Սասսեքսի դուքսն ու դքսուհին՝ Բրիտանիայի արքայզն Հարին և նրա կինը՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, հայտարարել են արքայական ընտանիքի «ավագ» անդամների որոշ պարտականություններից հրաժարվելու մասին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ The Times-ին հղումով՝ նրանք պատրաստվում են ապրել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, աշխատել ու ֆինանսապես անկախ լինել: Ընդ որում՝ Սասսեքսի դքսուհին հայտնել է, որ իրենք շարունակելու են իրականացնել արքայական ընտանիքի անդամների որոշ պարտականություններ: Ասում է՝ նաև սեփական բարեգործական ընկերությունն են ստեղծելու: Ըստ աղբյուրի՝ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II հիասթափված է, որ իր թոռն ու նրա կինն իրենց մտադրության մասին նախապես չեն հայտնել Բուքինգեմյան պալատին: Նշվում է նաև, որ արքայազնի և դքսուհու որոշմանը Բուքինգհեմյան պալատն արձագանքել է բավական կտրուկ: «Սասսեքսի դքսի և դքսուհու հետ քննարկումը գտնվում է նախնական փուլում: Մենք հասկանում ենք այլ մոտեցում գտնելու նրանց ցանկությունը, սակայն սրանք բարդ հարցեր են, որոնց լուծումը երկար ժամանակ կպահանջի»,- նշել են պալատում: Ըստ The Times-ի՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում ապրելու որոշումն աննախադեպ է թագավորական ընտանիքի անդամների համար. սովորաբար նրանք հանրության մեջ են հայտնվում պաշտոնական և բարեգործական միջոցառումների ժամանակ: Photo. Chris Jackson/Getty Images Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |