Ավստրալիայում մոտ 10,000 ուղտ կոչնչացնեն ջրի պակասի պատճառով 9 հունվարի 2020 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի իշխանությունները որոշել են մի քանի հազար ուղտ սպանել՝ անտառային հրդեհների հետևանքով առաջացած ջրի պակասի պատճառով: Երաշտի պատճառով կենդանիները սովորականից ավելի շատ ջուր են խմում, ինչը տեղի բնակավայերում քաոսի պատճառ է դառնում: Դեպքեր են գրանցվել նաև, որ ուղտերը ջուր որոնելու համար մտել են բնակելի տներ, վնասել ենթակառուցվածքները: Ըստ Lenta.ru-ի՝ երկրի ղեկավարությունը եզրակացրել է, որ ուղտերը չափազանց շատ ջուր են պահանջում, ինչն անհրաժեշտ է Ավստրալիայի տարածքում բռնկված հրդեհները մարելու համար: Ուղտերին ոչնչացնելու են Ավստրալիայի հյուսիսում՝ հիմնականում բնակեցված երկրի բնիկ աբորիգեններով: 5 օրում նախատեսվում է մոտ 10,000 ուղտ սպանել: Ավստրալիայում հրդեհները մոլեգնում են 2019-ի սեպտեմբերից: Դրանց հետևանքով արդեն 19 մարդ է զոհվել: Անտառային հրդեհներից ավելի քան 1 մլրդ կենդանի և թռչուն է անկել: Նյութեր թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել |