Աղբյուր. Հնարավոր է՝ ուկրաինական ինքնաթիռը կործանվել է «Տոր» ԶՀՀ-ի հարվածից![]() 9 հունվարի 2020 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Իրանում վթարված ուկրաինական Boeing 737-ի կործանման պատճառը, հնարավոր է, «Տոր» զենիթահրթիռային համակարգի հարվածն է: Այս մասին վարկածներ են շրջանառվում Twitter-ում հրապարակված լուսանկարից հետո: Լուսանկարը նկատել է Bellingcat-ի հիմնադիր, բրիտանացի հետաքննող լրագրող Էլիոթ Հիգինսը: Նա նշել է, որ դրա ծագումը դեռ պետք է ստուգվի, բայց կադրի աղբյուրը դժվար կլինի պարզել՝ հիմնվելով գեոլոկացիայի տվյալների վրա: Այնուամենայնիվ, նա խոստացել է, որ Bellingcat-ը կստուգի ինքնաթիռի վրա «Տոր» ԶՀՀ-ից հնարավոր հարձակման վարկածը, փոխանցում է Lenta.ru-ն: Իրանական բանակն ունի 29 «Տոր-Մ1» ԶՀՀ: Ռուսական այս համալիրների առաքումը Թեհրանին ավարտվել է 2007-ի հունվարին: Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկրի համար գերակա հարց է Իրանում բոինգի կործանման պատճառները պարզելը, տեղեկացնում է RT-ն: «Մենք անպայման կիմանանք ճշմարտությունը: Դրա համար կանցկացվի միջազգային չափորոշիչներին համապատասխանող մանրակրկիտ և անկախ հետաքննություն»,- ասվում է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ: Զելենսկու խոսքով՝ ավիավթարի պատճառների հետաքննությունն իրականացնելու է Իրանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ստեղծած հանձնաժողովը, որին միանալու է ուկրաինացի 45 մասնագետ: Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռում 176 մարդ է եղել, բոլորը զոհվել են: Իրանի իշխանությունները հրաժարվել են օդանավաշինարարական Boeing ընկերությանը փոխանցել կործանված ինքնաթիռի սև արկղերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |