Փաշինյան. ՀՀ-ում ամենամեծ խնդիրներից մեկը հասարակական զուգարաններն են 9 հունվարի 2020 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը հասարակական զուգարաններն են, կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցն ազդում է նաև զբոսաշրջության ու սպասարկման ոլորտի զարգացման վրա: «ՀՀ-ում, որքան էլ զավեշտալի հնչի, որ մենք այս հարթակում ստիպված ենք այդպիսի հարցեր քննարկել, ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերում է զուգարաններին: Սա քաղաքակրթական կարևորագույն խնդիր է: 5 հարկանի ռեստորան է բացվում, որտեղ աթոռները ոսկեջրած են, սակայն երբ զուգարանի դուռը բացում ես՝ քեզ թվում է, որ աղետյալ շրջանում ես գտնվում»,- ասել է վարչապետը՝ հետաքրքրվելով, թե կան արդյոք այդ ոլորտում ինչ-որ ստանդարտներ: Հարցին ի պատասխան տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ ստանդարտներ կան, բայց դրանք ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար որոշ փոփոխություններ են պատրաստում: Հաստատված նորմերը կարող են պատրաստ լինել արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում, որից հետո աշխատանքներ կտարվեն նաև տուգանքների խստացման մասով, նորմերի խախտման դեպքում էլ հնարավոր է նաև օբյեկտներ փակվեն: Փաշինյանի խոսքով՝ չի կարելի կառուցել $500,000 դոլարանոց ռեստորան, սակայն $50 ավելի չծախսել՝ նորմալ զուգարան ունենալու համար: Ասում է՝ սա ոչ միայն քաղաքակրթական, այլև քաղաքաշինական հարց է: Իր հերթին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ միջպետական ճանապարհներին գտնվող գազալցակայաններում այս հարցի շուրջ արդեն 2 անգամ ստուգումներ են տարվել, որոշ հարցեր կարգավորվել են, բայց այն մշտական ուշադրության կենտրոնում պահելու խնդիր կա: Ըստ նախարարի՝ հարցն արդյունավետ լուծելու համար պետք է խստացնել պատիժները, ընդհուպ մինչև տվյալ գազալցակայանի գործունեության կասեցումը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |