Վարչապետ. Զբոսաշրջիկների համար տաքսիների գներով տեղեկատվական թերթիկներ է պետք պատրաստել 9 հունվարի 2020 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստան ժամանաող զբոսաշրջիկի համար անհրաժեշտ է պատրաստել տեղեկատվական թերթիկներ, որտեղ նշված կլինեն տաքսիների մոտավոր գները, Կառավորության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակներ և հնարավորություններ ստեղծել: Գործադիրի ղեկավարը հիշեցրել է նաև, որ միջազգային մամուլում Հայաստանը նշվում է որպես զբոսաշրջային ուղղություն, բայց հատկապես սպասարկման որակի հարցը լուծելու ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան: «Պետք է մտածենք՝ տաքսու վարորդներից սկսած, մնացած օղակներով ավարտած, որոնց հետ զբոսաշրջիկներն առնչվում են, պետք է ծրագրեր ունենանք շփման որոշակի կուլտուրա սերմանելու և դա սովորական երևույթ դարձնելու համար»,- ասել է Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ օդանավականաններում մաքսային տարածքից դուրս եկողները տարբեր ծառայություններ մատուցողների կողմից խմբակային հարձակումների են ենթարկվում. այդ խնդիրը ևս պետք է լուծվի: «Արդեն երկու ուղղությամբ Գյումրիում թռիչքներ իրականացվելու են, օդանավակայանի տարածքից այլ տարածքներ զբոսաշրջիկների տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է մտածել»,- եզրափակել է Փաշինյանը: 2019-ի դեկտեմբերին Հայաստան ժամանած զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոց տեղափոխելու դիմաց տաքսիստը 34,000 դրամ էր վերցրել՝ համապատասխան կտրոն տրամադրելով: Այս հանգամանքը հանրային լայն քննարկման առարկա դարձավ. նշվում էր, որ եզակի դեպք չէ, երբ Հայաստանում տաքսիստները սովորականից մի քանի անգամ ավելի շատ գումար են պահանջում զբոսաշրջիկից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |