Հուլիսի 1-ից հետո ծնված առաջին երկու երեխայի ծննդյան միանվագ նպաստը 300,000 դրամ կդառնա

Հուլիսի 1-ից հետո ծնված առաջին երկու երեխայի ծննդյան միանվագ նպաստը 300,000 դրամ կդառնա

PanARMENIAN.Net - 2020-ի հուլիսի 1-ից և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան համար նշանակվող միանվագ նպաստը կդառնա 300,000 դրամ, որոշել են Կառավարությունում:

Այժմ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբեր են՝ առաջին երեխայի համար այն կազմում է 50,000 դրամ, երկրորդ` 150,000 դրամ:

Հուլիսի 1-ից կավելանա նաև մինչև 2 տարեկան երեխային խնամողների նպաստը՝ 18,000 դրամից դառնալով 26,500 դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս որոշումներով ուզում են խթանել ծնելիության աճն ու նպատել, որ աշխատող մայրերը հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---