Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին 9 հունվարի 2020 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը դիտորդական առաքելություն չի գործուղի Ադրբեջանում փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար, հայտնում է Turan-ը՝ կառույցի հաղորդագրությանը հղումով: Դիտորդական առաքելությունից հրաժարվելու հստակ պատճառը չի նշվում: «Եվրախորհրդարանի անդամներից կամ կառույցներից ոչ մեկը լիազորված չէ հետևելու ընտրական գործընթացին կառույցի անունից: Հետևաբար, եթե Եվրախորհրդարանի որևէ անդամ որոշի դիտարկել այդ ընտրությունները, ապա դա կանի անձամբ իր անունից և ոչ մի դեպքում չի ներկայացնի Եվրախորհրդարանի տեսակետը կամ դիրքորոշումը»,-ասվում է հայտարարության մեջ: Նախկինում մի շարք ընտրությունների ժամանակ Եվրախորհրդարանի մի շարք ներկայացուցիչներ դիտորդական առաքելություն են իրականացրել Ադրբեջանում: Ըստ ադրբեջանական գործակալության՝ նրանց եզրակացություններն արժանանում էին ժողովրդավարական ուժերի քննադատության, որոնք մեղադրում էին եվրոպացի խորհրդարանականներին բազմաթիվ խախտումներ գիտակցաբար չնկատելու, ինչպես նաև կեղծքիներն արդարացնելու մեջ: Նոյեմբերի 28-ին իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության Քաղխորհրդի արտահերթ նիստում որոշվել է արձակել Միլի մեջլիսը՝ խորհրդարանը: Իշխող կուսակցության խմբակցությունն այնտեղ մեծամասնություն ունի: Որոշումը բացատրվել է նրանով, որ Միլի մեջլիսի կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին: Ադրբեջանի մեջլիսում 125 պատգամավոր կա, որոնք ընտրվում են 5 տարով: Գործող խորհրդարանն ընտրվել է 2015-ի նոյեմբերի 1-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |