Հաղպատ տանող ճանապարհը որոշ հատվածներում կլայնացվի![]() 9 հունվարի 2020 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Դեպի Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհը հիմնանորոգվում է, որոշ հատվածներում այն կլայնացվի: Միջոցները հատկացվել են ՀՀ պետբյուջեից, հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունից: Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան 5 կմ երկարությամբ ճանապարհը սկսել են հիմնանորոգել 2019-ի տարեվերջին: Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ, որոնք առաջիկայում նախատեսում են շարունակել: Բացի այդ, կվերականգնվեն ջրահեռացման համակարգը, ճանապարհային ծածկը, արհեստական կառուցվածքներն ու երթևեկության անվտանգության տարրերը: Այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։ Այն անցնում է Հաղպատ բնակավայրով, և հիմնանորոգումը կնպաստի նաև տեղացիների կենսապայմանների բարելավմանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |