ՔԿԾ. Դատապարտյալների հիվանդանոցում հունվարի 9-ի դրությամբ ոչ ոք հացադուլ չի անում![]() 9 հունվարի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 9-ի դրությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձինք չկան, տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից (ՔԿԾ): Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել Դատապարտյալների հիվանդանոցում պահվող 8 անձանց կողմից հացադուլ հայտարարելու մասին։ «Նույն օրը ՔԿԾ հանրային կապերի բաժնի կողմից տրվել է պարզաբանում, որ իրականում հացադուլ են հայտարարած եղել 6 անձ, որոնք բոլորն էլ դադարեցրել են հացադուլը», - ասվում է հաղորդագրությունում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Դատապարտյալների հիվանդանոցում 5 կալանավոր ու 1 դատապարտյալ հացադուլ էին հայտարարել: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ՝ նրանք բուժանձնակազմի հսկողության տակ էին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |