Իրանի փոխդեսպան. ՀՀ և ԻԻՀ ժողովուրդները դժվարին պահերին կողք կողքի են եղել![]() 9 հունվարի 2020 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին անդրադարձել է հայաստանցիների արձագանքին վերջին օրերին Իրանին առնչվող ողբերգական իրադարձություններին՝ նշելով, որ դժվարին պահերին երկու ժողովուրդները եղել են կողք կողքի: «Վերջին օրերին տեղի ունեցավ երկու դառն իրադարձություն: Այս երկու օրերի ընթացքում Հայաստանի ժողովրդի զորակցությունը ջերմացրեց մեր սրտերը: Իրանն ու Հայաստանն ունեն պատմամշակութային դարավոր հարաբերություններ: Դժվարին պահերին երկու ժողովուրդները եղել են կողք կողքի», - նրա խոսքորը մեջբերում է Shantnews.am-ը: Հայաստանում Իրանի դեսպանատան դռները հունվարի 9-ին ևս բաց են եղել «սգո մատյանում» գրառում կատարելու ցանկություն ունեցողների համար: Մատյանը բացվել էր հունվարի 8-ից՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի համար: Բայց Իրանում ինքնաթիռի կործանումից հետո դրանում գրառել են նաև ի հիշատակ այդ աղետի զոհերի: Մոթաղին նաև նշել է, որ վերջին գործողությունն ԱՄՆ կողմից «միջազգային իրավունքների կոպիտ խախտում էր»: Նա հույս է հայտնել, որ այսուհետև խաղաղության ու լավ իրադարձությունների ականատես կլինեն: Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանովի հասցված ավիահարվածի արդյունքում սպանվել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Պաշտոնական Թեհրանը վրեժ էր խոստացել ԱՄՆ-ին։ Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված էր հասցրել Իրաքում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազայի։ Բացի այդ, հունվարի 8-ին Թեհրանի Հոմեյնիի անվ. միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո կործանվել է ուկրաինական Boeing 737-ը: Ինքնաթիում 176 մարդ կար, ոչ ոք չէր փրկվել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |