«Դալմա Գարդեն Մոլի» 2-րդ հարկը մոտ կես ժամ ցնցվել է. Այցելուները տարհանվել են 9 հունվարի 2020 - 23:01 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին` երեկոյան ժամը 19:30-ից սկսած, «Դալմա Գարդեն Մոլի» երկրորդ հարկը մոտ կես ժամ շարունակ ցնցվել է, որոշ խանութների ցուցափեղկերն էլ ճոճվել են։ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություն պետ Տիգրան Գիդաչյանի խոսքով` առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են։ «Բավականին երկար ժամանակ, մոտ 30 րոպե Դալմայի 2–րդ հարկի մի հատվածում ցնցումները չէին դադարում։ Անվտանգությունից ելնելով, աշխատակիցներին և ժողովրդին շենքից տարհանեցին։ Ներկա պահին մեր սեյսմիկ ծառայության աշխատակիցները տեղադրում են չափող սարքեր, որ ճշտեն։ Այս պահի դրությամբ այլևս ցնցումներ չկան»,- նշել է Գիդաչյանը` հավելելով, որ ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես՝ տարածաշրջանում, երկրաշարժ կամ ցնցումներ չեն գրանցվել։ Համացանցում մինչև այդ լուրեր են շրջանառվել, իբր Հայաստանում՝ մասնավորապես Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում։ Ավելի ուշ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարել է` որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը հանրապետությունում վերահսկվում է, խուճապի հիմք չկա: Ավելի ուշ առևտրի կենտրոնի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել, ըստ որի «Դալմա Գարդեն Մոլը» վաղը` հունվարի 10-ին, այսօրվա միջադեպից հետո չի աշխատելու։ Ըստ հայտարարության` նախորդ ժամերին մոլում տեղային ցնցումներից հետո կենտրոնի ղեկավարությունն անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերն արել է, այդ թվում` տարհանել բոլոր աշխատակիցներին և հաճախորդներին։ Այս պահին ԱԻՆ-ը մանրակրկիտ զննում է շենքն ու հարակից տարածքները՝ ցնցումների պատճառը պարզելու համար։ «Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու»,- ասվում է հայտարարությունում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |