Կանադան և Մեծ Բրիտանիան հայտարարել են՝ Թեհրանում վթարված Boeing 737-ը խոցվել է հրթիռով![]() 10 հունվարի 2020 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Թեհրանի օդանավակայանի մերձակայքում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաընկերությունների» ինքնաթիռը, ըստ կանադական հետախուզության տվյալների, խոցվել է Իրանի կողմից «ցամաք-օդ» դասի հրթիռով: «Հնարավոր է՝ դա միտումնավոր չի արվել»,- ասել է Թրյուդոն, նշում է Meduza-ն: Կանադայի վարչապետը կոչ է արել իրողությունը պարզելու համար մանրակրկիտ հետաքննություն անցկացնել: Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես հայտարարել է, որ կան ապացույցներ, որոնք հաստատում են՝ ինքնաթիռը հրթիռով է խոցվել: Ավելի վաղ Newsweek-ը, CBS News-ը, CNN-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ հայտնել էին, որ ըստ Պենտագոնի և ԱՄՆ պաշտոնատար անձանց, Իրանը խոցել է ուկրաինական ինքնաթիռը «Տոռ» ԶՀՀ 1 կամ 2 հրթիռով: ԱՄՆ իշխանությունները հրթիռային հարվածը պատահական են համարում: Ըստ CNN-ի, հրթիռները կարող էին գործարկվել այն մտավախությունից ելնելով, որ ԱՄՆ-ն հարձակվել է Իրանի վրա: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդն Իրանում ուկրաինական ավիաուղիների Boeing 737-ի կործանման 3 վարկած ունի: Ուկրաինայի ԱԱԽ քարտուղարը հրապարակել է դրանք՝ չբացառելով հրթիռային հարվածը և ահաբեկչությունը: Հունվարի 8-ին կործանված բոինգում 176 մարդ է եղել, որոնք բոլորը զոհվել են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |