Աբխազիայի խորհրդարանը կոչ է արել նախագահին հրաժարական տալ![]() 10 հունվարի 2020 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայի խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ կոչ է արել նախագահ Ռաուլ Հաջիմբային վայր դնել լիազորությունները՝ իրադրությունը կայունացնելու համար։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»՝ նախագահին նման կոչ ուղղելուն կողմ է քվեարկել 19 պատգամավոր, դեմ՝ 4-ը, 1 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Հաջիմբան, սակայն, մերժել է ինքնակամ լիազորությունները վայր դնելու խորհրդարանի կոչն ու անհրաժեշտ համարել բոլոր հարցերը քննարկել բանակցային սեղանի շուրջ: Հունվարի 9-ին Սուխումում սկսվել էր ընդդիմության կողմնակիիցների բողոքի ակցիան։ Ցուցարարները պահանջել են նախագահական նոր ընտրություններ անցկացնել։ Նրանք փորձել են գրոհել վարչակազմի շենքն ու երեկոյան արգելափակել հաստատությունը։ Նախագահի աշխատակազմն ընդդիմադիրների գործողություններն անվանել է «հեղաշրջման փորձ»: Աբխազիայում քաղաքական ճգնաժամ սկսել էր 2019-ի սեպտեմբերից, երբ ընթանում էր նախագահական ընտրությունների երկորրդ փուլը: Մասնակից երկու թեկնածուներից մեկը՝ գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան, հաղթել էր ձայների 1% առավելությամբ. նա հավաքել էր ձայների 47.38%, իսկ մրցակից Ալհաս Կվիցինիան՝ 46.19%-ը: Ավելի ուշ Աբխազիայի վճռաբեկ դատարանը նախագահի նախկին թեկնածու Ալհաս Կվիցինիայի բողոքի քննությունը տեղափոխել էր հունվարի 9-ին: Նա պահանջել էր անվավեր ճանաչել ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Ընդդիմադիր «Ամցախարա» և «Միացյալ Աբխազիա» կուսակցությունները կոչ էին արել քաղաքացիներին բողոքի քննության օրը գնալ դատարան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |