Հունվարի 10-ի Երևան-Թեհրան-Երևան չվերթը կկայանա ըստ նախատեսվածի10 հունվարի 2020 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-ի Armenia Airways ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի, հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից: Մինչդեռ, UR ավիաընկերությունն իր նախաձեռնությամբ չեղարկել է հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը։ Ավելի վաղ Քաղավիացիան հայտարարել էր, որ Հայաստանը կշարունակի չվերթներ իրականացնել դեպի Իրան և չի շրջանցի այդ երկրի օդային տարածքը: Հունվարի 8-ի լուսադեմին Թեհրանում Boeing 737-ի կործանումից հետո «Ուկրաինական ավիաուղիները» չեղարկել էր դեպի Իրան թռիչքները: Air France-ն ու Lufthansa-ն նույնպես հայտնել էին, որ չեն օգտվի Իրանի և Իրաքի օդային տարածքից, իսկ Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել դադարեցնել թռիչքներն այդ երկրներով, ինչպես նաև Պարսից ծոցի և Օմանի ծոցի տարածքով: Ավիավթարի հետևանքով 176 մարդ է զոհվել: Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |