Իրանը «հոգեբանական հնարք է» համարում հրթիռով ուկրաինական ինքնաթիռի խոցման վարկածը![]() 10 հունվարի 2020 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Իրանը խստիվ դատապարտել է ԱՄՆ և այլ երկրների մեղադրանքները, թե Թեհրանի մերձակայքում ուկրաինական Boeing 737-ի կործանման պատճառն իրանական ՀՕՊ հրթիռներն էին՝ «հոգեբանական հնարք» համարելով այդ վարկածը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Press TV-ին հղումով՝ այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիյան: «Ցավում եմ, բայց ԱՄՆ կառավարության հոգեբանական մանիպուլացիան, այլոց գիտակցված կամ չգիտակցված սատարումն այդ վարկածին, միայն ավելի է խորացնում հարազատներից զրկվածների վիշտը»,- ասել է Ռաբիյան: Նրա խոսքով՝ առաջ տանելով կատարվածի իր վարկածը, ԱՄՆ-ն սեփական շահերն է հետապնդում: Կանադան և Մեծ Բրիտանիան ավելի ուշ նույնպես հայտարարել են, որ Թեհրանում վթարված Boeing 737-ը խոցվել է հրթիռով: Ավելի վաղ Newsweek-ը, CBS News-ը, CNN-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ հայտնել էին, որ, ըստ Պենտագոնի և ԱՄՆ պաշտոնատար անձանց, Իրանը խոցել է ուկրաինական ինքնաթիռը «Տոռ» ԶՀՀ 1 կամ 2 հրթիռով: ԱՄՆ իշխանությունները հրթիռային հարվածը պատահական են համարում: Ըստ CNN-ի, հրթիռները կարող էին գործարկվել այն մտավախությունից ելնելով, որ ԱՄՆ-ն հարձակվել է Իրանի վրա: Մինչև այս Իրանի Քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն հերքել էր հրթիռակոծման հետևանքով ինքնաթիռի աղետի հավանականությունը: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հունվարի 9-ին Իրանում Boeing 737-ի կործանման 3 վարկած էր հրապարակել՝ չբացառելով հրթիռային հարվածը և ահաբեկչությունը: Հունվարի 8-ին կործանված բոինգում 176 մարդ է եղել, որոնք բոլորը զոհվել են: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |